Ապրիլի 9-ի ողբերգությունից անցել է 30 տարի (տեսանյութ, ֆոտոշարք)

Ապրիլի 9-ի ողբերգությունից անցել է 30 տարի: 1989 թվականի ապրիլի 9-ին, վաղ առավոտյան, Խորհրդային Միության զինված ուժերի ստորաբաժանումները ցրել են Թբիլիսիի կենտրոնում, խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին, որին հետևել են զոհեր:

Ցույցը ցրելու ժամանակ մահացել է 21 մարդ, իսկ հարյուրավոր քաղաքացիներ թունավորվել են դեռևս չպարզված կազմվածքով գազից:

Ավելի ուշ, 1991 թվականի ապրիլի 9-ին գերագույն խորհուրդը հայտարարել է Վրաստանի պետական անկախության վերականգնման մասին:

Ապրիլի 9-ը Վրաստանի նորագույն պատմությունում գրվել է որպես դժբախտության և Վրաստանի անկախության վերականգնման օր:

30 տարի առաջ մահացած հերոսներն են ՝ Ադամիա Ազա – 22 տարեկան, Բաշալեիշվիլի Էկա – 16 տարեկան, Բեժանիշվիլի Էկա – 16 տարեկան, Գիորգաձե Նատո – 23 տարեկան, Դոլիձե Թամունա 28 տարեկան, Էնուքիձե Թինա – 70 տարեկան, Թոիձե Նինո – 25 տարեկան, Կիկվիձե Զաիրա – 61 տարեկան, Լոլաձե Մանանա – 33 տարեկան, Մամուլիշվիլի Թամարի – 50 տարեկան, Մետրեվելի Վեներա , Նոզաձե Մամուկա – 22 տարեկան, Սամարգուլյան Նանա – 41 տարեկան, Քվասրոլիաշվիլի Շալվա, Ճղոնիա-Սամարգուլյան Մարինա – 31 տարեկան, Ճիպաշվիլի Էլիսո – 25 տարեկան, Ճովելիձե Թամարի – 16 տարեկան, Ջանգիրաշվիլի Նոդարի – 40 տարեկան, Ջինճարաձե Մզիա – 43 տարեկան, Մելքաձե Մանանա – 23 տարեկան, Քարսելաձե Գիա – 25 տարեկան: