Ապրիլի 7-ին, ՄԱԿ-ում տեղի կունենա Ռուսաստանին Մարդու իրավունքների խորհրդից հեռացնելու վերաբերյալ քվեարկություն
Ռուսաստանին կհեռացնեն թե ոչ Մարդու իրավունքների խորհրդից, այս հարցով քվեարկությունը տեղի կունենա ապրիլի 7-ին ՄԱԿ-ում։ Խորհուրդը կազմված է 47 անդամ երկրներից և նրա հիմնական նպատակն է խթանել մարդու իրավունքները աշխարհում։
Ռուսաստանին հեռացնելու նախաձեռնությամբ ԱՄՆ-ը և Միավորված Թագավորությունը հանդես են եկել այն բանից հետո, ինչ երեքշաբթի օրը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ելույթ է ունեցել ՄԱԿ-ում՝ դատապարտելով Բուչայում և այլ քաղաքներում Ռուսաստանի կողմից իրականացված դաժան սպանությունները: Անդամին հեռացնելու համար անհրաժեշտ է ձայների երկու երրորդը: