Ապրանքը կլինի բավարար քանակությամբ և պահպանված գներով. Քարֆուր
Ապրանքը կլինի բավարար քանակությամբ և պահպանված գներով. Քարֆուր

Դիմում ենք մեր սպառողներին և կոչ անում, չհետևել աժիոտաժին, քանզի գոյություն չունի մթերքային արտադրանքի պակասուրդի կամ գնաճի վտանգ: Առանձին արտադրանքի վրա սպառողների պահանջներից ելնելով մեր ցանցում գոյություն ունեցող պակասը լրացնում ենք շատ կարճ ժամկետում,- այս մասին ասված է «Քարֆուրի» հայտարարության մեջ:

Ընկերությունում ասում են, որ Քարֆուրի առևտրային ցանցում կա մի քանի ամսվա համար հաշվառված արտադրանքի պաշար, թե տեղական և թե ներմուծված:

«Հետևաբար, սպառողների պահանջների ավելացումը անհիմն է։ Կցանկանայինք նաև նշել, որ Քարֆուրի բոլոր մասնաճյուղերը աշխատում են սովորական ռեժիմով։

Սրա հետ մեկտեղ, ցանկանում ենք նշել, որ Քարֆուր ընկերութկան կարևոր առաջնահերթությունը՝ ընկերության աշխատակիցների և սպառողների անվտանգությունն է։ Ուստի, իրականացնում ենք տարբեր կանխարգելիչ միջոցառումներ: Մենք նախատեսում ենք նաև պետության և միջազգային կազմակերպությունների հանձնարարականները և ամենօրյա ռեժիմով ախտահանման աշխատանքներ են իրականացնում խանութներում։ Մինչ խանութ, կամ Քարֆուրի գլխավոր գրասենյակ այցելելը մենք ստուգում ենք մեր աշխատակիցների ջերմությունը, ինչպես նաև արտերկրից վերադարձած մեր աշխատակիցներին հորդորում ենք 14 օր մնալ կարանտինում: Պարբերաբար ախտահանվում են սայլակներն ու զամբյուղները։

Օգտվելով առիթից, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ընկերության բոլոր աշխատակիցներին նվիրվածության և անխնա շխատանքի համար։

Աշխատում ենք ապահովել սպառողների պահանջները»,- ասված է հայտարարության մեջ: