ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունում հայտարարում են, որ հարվածներ են հասցրել Իրանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի պահեստներին
Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը հարձակում են գործել իրանական թիրախների վրա այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը Իրանին մեղադրել է զինադադարը խախտելու մեջ։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունում նշում են, որ հարվածներ են հասցվել հրթիռային և անօդաչու թռչող սարքերի պահեստներին, ինչպես նաև՝ ռադարային դիրքերին։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը նշել էր, որ Իրանը Հորմուզի նեղուցում նավարկող նավերի վրա հարձակում է իրականացրել առնվազն չորս անօդաչու թռչող սարքով։
Հարձակումից մի քանի րոպե առաջ, լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն պատասխանելու է հարձակմանը, Թրամփը հայտարարել է. «Ինքներդ կտեսնեք»։