Անվասայլակով տեղաշարժվող անձանց հնարավորություն կտրվի, ադապտացված ընտրատեղամասերի մասին մանրամասն տեղեկություն ստանալ և անձամբ որոշել, թե որ ընտրատեղամասում է նա ցանկանում քվեարկել. ԿԸՀ
Անվասայլակով տեղաշարժվող անձանց հնարավորություն կտրվի, ադապտացված ընտրատեղամասերի մասին մանրամասն տեղեկություն ստանալ և անձամբ որոշել, թե որ ընտրատեղամասում է նա ցանկանում քվեարկել. ԿԸՀ

Հոկտեմբերի 31-ին կայանալիք Վրաստանի խորհրդարանական ընտրությունների համար, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ընտրական վարչության կայքում թարմացվել է «ընտրական քարտեզ» պաստառը, որտեղ անվասայլակով տեղաշարժվող յուրաքանչյուր անձ կարող է մանրամասն տեղեկություն ստանալ հարմարեցված ընտրատեղամասերի մասին և ցանկության դեպքում ընտրել, թե որ ընտրատեղամասում են ցանկանում քվեարկել:

ԿԸՀ-ի կայքում ձեռնհաս է տեղեկությունը, ինչպես պարզ ադապտացված, այնպես էլ պանդուս ունեցող 1 118 ընտրատեղամասի մասին:

Ինչպես կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Անա Միքելաձեն, կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարիներ շարունակ առանձնահատուկ ուշադրություն է դարձնում սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար իրավահավասար ընտրական միջավայրի ստեղծման և ընտրություններին նրանց մասնակցության վրա:

Ըստ նրա, անվասայլակով օգտվող ընտրողը, որը կպահանջի ադապտացված ընտրատեղամասում քվեարկություն, կմտցվի ընտրատեղամասի հատուկ ցուցակում, որից հետո թաղամասային ընտրական հանձնաժողովի անդամները կստուգեն այդ անձի դիմումի ճշգրտությունը, որից հետո նրան կընդգրկեն հատուկ ցուցակում: