Անրի Օխանաշվիլին հանդիպել է 11-րդ հիմնարկի դատապարտյալներին ու աշխատակիցներին, շնորհավորել նրանց գալիք Սուրբ Ծննդյան ու Ամանորի կապակցությամբ

20:57, 31.12.2024

Արդարադատության նախարար Անրի Օխանաշվիլին Հատուկ քրեակատարողական ծառայության ղեկավար Նիկա Ցխվարաշվիլիի հետ այցելել է 11-րդ (անչափահասների) հիմնարկ։

Արդարադատության նախարարը շնորհավորել է անչափահաս դատապարտյալներին և հիմնարկի աշխատակիցներին գալիք Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ և նվերներ փոխանցել։

«Հանդիպմանը Անրի Օխանաշվիլին ընդգծել է դատապարտյալների վերասոցիալականացում-վերականգնումը և նշել, որ այս ուղղությամբ նախատեսվում է իրականացնել նրանց կարիքներին հարմարեցված նոր ծրագրեր։ Նա նաև շնորհակալություն է հայտնել հաստատության աշխատակիցներին իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար։ Արդարադատության նախարարը ծանոթացել է նաև 11-րդ հիմնարկի ենթակառուցվածքին, այդ թվում՝ վերանորոգված մարզահրապարակին, որտեղ պարապում և տարբեր սպորտային գործունեություն են ծավալում անչափահասները»,- ասված է արդարադատության նախարարության տեղեկատվության մեջ։

Նմանատիպ