Անջեյ Դուդան ասում է, որ Լեհաստանը խաղաղ երկիր է, բայց հարձակման դեպքում կպաշտպանի իրեն

16:01, 25.03.2022

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ասում է, որ Լեհաստանը խաղաղ երկիր է, սակայն հարձակման դեպքում կպաշտպանի իրեն: Ինչպես գրում է ուկրաինական «Եվրոպեյսկայա պռավդա» հրատարակությունը, հաղորդում է լեհական «TVP info»-ն։

Նախագահին հարցրել են Լեհաստանի վրա ռուսական հնարավոր հարձակման մասին, ինչին ի պատասխան Անջեյ Դուդան ասել է.

«Լեհաստանում այսպիսի արտահայտություն ունենք՝ մի՛ վախեցրու, մի՛ վախեցրու։ Մենք ազգ ենք, որը ոչ ոքի վրա չի հարձակվել հատկապես վերջին 100 տարում։ Մենք միշտ ցանկացել ենք խաղաղ ապրել։ Մենք դուրս եկանք երկաթե վարագույրից, վերականգնեցինք լիարժեք ինքնիշխանություն, անկախություն, տնտեսական ազատություն՝ համեմատաբար հարմարավետ ապրելու, զարգանալու, աշխարհը ուսումնասիրելու և աշխարհի քաղաքացիներ դառնալու համար: Մենք ցանկանում ենք այսպես շարունակել, բայց պետք է պատրաստվենք նրան, որ ինչ-որ մեկը կարող է հարձակվել մեզ վրա։ Եթե ​​ինչ-որ մեկն ուզում է հարձակվել մեզ վրա՝ հյուսիսից կամ արևելքից, թե այլ կողմից, պետք է հաշվի առնի, որ մենք ամուր ենք պաշտպանելու մեր հայրենիքը։ Մենք մեծ երկիր ունենք, և ես ձեզ վստահեցնում եմ՝ մենք ագրեսորներին թաղելու տեղ ունենք»,- ասել է Դուդան։

Նմանատիպ