Անհետացել է Ինտերպոլի նախագահը
Անհետացել է Ինտերպոլի նախագահը

Անհետացել է Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում,- տեղեկությունն այս մասին տարածում է BFMTV-ը:

64-ամյա Մեն Հունվեյի հետ չեն կարող կապ հաստատել վերջին մեկ շաբաթվա ընթացքում: Նա սեպտեմբերի 29-ին մեկնել էր Չինաստան:

Ինտերպոլի նախագահի անհետացման մասին տեղեկությունն սկզբում տարածել է նրա կինը, ով ապրում է Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Հենց Լիոնում է գտնվում Ինտրպոլի շտաբակայանը: