Անգելա Մերկելը հայտարարում է, որ Գերմանիան իրավունք է վերապահում, Բեռլինում Զելիմխան Խանգոշվիլու սպանության պատճառով ձեռնարկել լրացուցիչ միջոցներ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարում է, որ Գերմանիան իրավունք է վերապահում, Բեռլինում Վրաստանի քաղաքացու, Զելիմխան Խանգոշվիլու սպանության պատճառով ձեռնարկել լրացուցիչ միջոցներ:
«Մենք վերապահում ենք արձագանքման իրավունք, ինչպես ասել է արտաքին գործերի նախարարը: Դեռ պետք է տեսնենք, ինչ ցույց կտա գործընթացը»,- հայտարարել է Մերկելը:
Հիշեցնում ենք, որ Գերմանիայի Դաշնային դատախազությունը Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլու սպանությունը պատվիրելու գործում մեղադրել է Ռուսաստանի կենտրոնական իշխանությանը:
Քիչ անց, Գերմանիայի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ Բեռլինն իրավունք ունի տեղի ունեցածի վերաբերյալ ձեռնարկել լրացուցիչ միջոցներ
Զելիմխան Խանգոշվիլուն սպանեցին Բեռլինում, նախորդ տարվա օգոստոսին: Նրա սպանության մեջ մեղադրյալ Ռուսաստանի քաղաքացին ձերբակալված է: