Անընդունելի է, որ ոչ կառավարականների մի մասը խոսում է վերջնագրով, կոչ եմ անում, դուրս չգալ իրենց գործունեության մանդատից. Կվիրիկաշվիլի
Անընդունելի է, որ ոչ կառավարականների մի մասը խոսում է վերջնագրով, կոչ եմ անում, դուրս չգալ իրենց գործունեության մանդատից. Կվիրիկաշվիլի

Անընդունելի է, որ ոչ կառավարականների մի մասը խոսում է վերջնագրով և փորձում, բոյկոտ հայտարարելով կասկածի տակ դնել գլխավոր դատախազի ընտրության գործընթացի օրինականացումը,- այս մասին նշված է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հայտարարությունում, որով նա արձագանքել է Թեա Ծուլուկիանիին արդարադատության նախարարի պաշտոնից ազատելու մասին ոչ կառավարական կազմակերպությունների մի մասի պահանջին:

Վարչապետը նշում է, որ ոչ կառավարականների հայտարարություններում կա հարցը քաղաքական դաշտ տեղափոխելու փորձ, որն անընդունելի է:

«Անընդունելի է, որ ոչ կառավարականների մի մասը խոսում է վերջնագրով և փորձում, բոյկոտ հայտարարելով կասկածի տակ դնել գլխավոր դատախազի ընտրության գործընթացի օրինականացումը: Նրանց հայտարարություններում կա հարցը քաղաքական դաշտ տեղափոխելու փորձ, որն անընդունելի է: Ուստի կոչ եմ անում, դուրս չգալ իրենց գործունեության մանդատից»,- ասվում է Գիորգի Կվիրիկաշվիլու հայտարարությունում:

Ինչ վերաբերում է արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիին ազատելու պահանջին, ինչպես Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարում է, սա անհեթեթություն է և անհիմն պահանջ:

Շուրջ 10 ոչ կառավարական կազմակերպություն պահանջել է արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի հրաժարականը: