Անդրիուս Կուբիլիուսը գտնում է, որ համամասնական ընտրակարգը կարող է ընտրությունների ժամանակ բերել առավել բալանսավորված արդյունք
Անդրիուս Կուբիլիուսը գտնում է, որ համամասնական ընտրակարգը կարող է ընտրությունների ժամանակ բերել առավել բալանսավորված արդյունք

Թբիլիսին հյուրընկալում է Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի հերթով 8-րդ ամենամյա նստաշրջանը` «արևելյան գործընկերության ապագա տեսլականները» թեմայով: Նիստը կտևի երկու օր և հիմնական թեման լինելու է արևելյան գործընկերության քաղաքականության ապագան:

«Այսօր մենք սկսում ենք Եվրանեսթի նստաշրջանը, որը կտևի երկու օր: Հիմնական թեման, իհարկե է, արևելյան գործընկերության քաղաքականության ապագան է: Դուք գիտեք, որ այս տարի լրանում է արևելյան գործընկերության ծրագրի 10-ամյակը: Շատ բանի ենք հասել: Մենք ունենք հաջող երկրներ, ինչպիսիք են՝ Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան, որոնք ունեն ասոցացման և ազատ առևտրի համաձայնագրեր: Մենք կքննարկենք, թե ինչ տեսակի քաղաքականություն ենք վարելու արևելյան գործընկերության ծրագրում առաջիկա 10 տարիներին: Բացի այդ, Եվրանեսթի հանձնաժողովները հատուկ զեկույցներ ունեն տարբեր հարցերի վերաբերյալ, որոնք նույնպես պետք է քննարկենք»,- ասել է Անդրիուս Կուբիլիուսը:

Ինչ վերաբերում է ընդդիմության և իշխող կուսակցության միջև քաղաքական երկխոսությանը, Անդրիուս Կուբիլիուսի խոսքով, երեկվա երկխոսությունը բավականին հաջող էր: Անդրիուս Կուբիլիուսը գտնում է, որ համամասնական ընտրակարգը կարող է ընտրությունների ժամանակ բերել առավել բալանսավորված արդյունք: