Անդրեյ Բաբիշ. Դեմ եմ Ուկրաինային Եվրամիության բյուջեից 100 միլիարդ եվրո հատկացնելուն, անդամ պետությունները բավարար ֆինանսական ռեսուրսներ չունեն
«Կարծում եմ՝ բոլորս խաղաղություն ենք ցանկանում։ Չեմ ասում, թե խաղաղությունը նշանակում է Ռուսաստանի որոշ պահանջների ընդունում, բայց փաստն այն է, որ պատերազմը շարունակվում է, իսկ Եվրոպան դուրս է մնացել գործընթացներից։ Պուտինի հետ գործարք կնքելով՝ Թրամփը, ըստ էության, դավաճանեց մեզ։ Մենք պետք է ինչ-որ բան անենք», – հայտարարել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։
Բացի այդ, Բաբիշի խոսքով՝ Ուկրաինայի համար նախատեսված օգնությունը պետք է տրամադրվի վարկի տեսքով և չպետք է մտնի Եվրամիության բազմամյա ֆինանսական շրջանակի մեջ։
«Նաև դեմ եմ Ուկրաինային Եվրամիության բյուջեից 100 միլիարդ եվրո հատկացնելուն։ Գտնում եմ, որ այդ գումարը պետք է տրամադրվի վարկի տեսքով և չպետք է նախատեսված լինի բազմամյա ֆինանսական շրջանակում, քանի որ անդամ պետությունները բավարար ֆինանսական ռեսուրսներ չունեն։ Ըստ այդմ, իմ կարծիքով, այդ գումարը պետք է մնա այդ շրջանակից դուրս։ Ամեն դեպքում, Չեխիան այդ գումարի համար երաշխիք չի տա», – նշել է Բաբիշը լրագրողների հետ զրույցում Եվրոպական խորհրդի նիստի մեկնարկից առաջ։