Անցած 30 տարիների նման, Վրաստանում վերջին ընտրություններին դիտեցինք խախտումներ, կոչ ենք անում ընդդիմությանը, բողոքարկել օրինական ճանապարհով, որը Վրաստանը ստեղծում էր վերջին 20 տարվա ընթացքում. ԱՄՆ-ի պետքարտուղարություն
Մենք ընդդիմությանը կոչ ենք անում խախտումների վերաբերյալ բողոք ներկայացնել այն իրավական ճանապարհներով, որոնք Վրաստանը ստեղծում էր վերջին 20 տարիների ընթացքում,- այս մասին Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչը:
«Շատերը, ինչպես ԵԱՀԿ-ն, այս ընտրությունները որակեցին որպես մրցակցային, որոշ առումներով` նույնիսկ ավելի լավ, ավելի քիչ էր ատելության լեզուն, ավելի քիչ էր ագրեսիվ նախընտրական մարտավարությունը, արտահայտման հիմնարար ազատությունը նույնպես ապահովված էր, սակայն նրանք տեսան ընտրողների գնումներ և ընտրողների վրա ճնշման փաստեր, ինչը, ցավոք, 30 տարի ուղեկցում է Վրաստանում անցկացվող ընտրություններին: Մեր թիմն էլ է դա տեսել: ԱՄՆ-ի դեսպանության կողմից տարածված հայտարարությունը հենց դա էր արտահայտում:
Մենք ընդդիմությանը կոչ ենք անում խախտումների վերաբերյալ բողոք ներկայացնել այն իրավական ճանապարհներով, որոնք Վրաստանը ստեղծում էր վերջին 20 տարիների ընթացքում: Ցավոք, Վրաստանում շատերը չեն վստահում արդարադատության համակարգին և կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Սրանք այն ինստիտուտներն են, որոնք գտնվում են մշակման փուլում և, չնայած դիմել են, նրանք վստահություն չունեն իրականում ստանալու այն անհրաժեշտ վերանայումը, որոնք նրանք պահանջում են: Նրանք ընտրությունների երկրորդ օրվանից պահանջում են վերահաշվարկ և նույնիսկ նոր ընտրությունների նշանակում:
Ինչն էր մեր երկմտանքի պատճառը, արդյունքներն էին. Հաշվարկները շատ սխալ չէին: Պաշտոնական արդյունքները որոշ դեպքերում մոտ էին տեղական դիտորդների կողմից ձայների զուգահեռ հաշվարկի արդյունքներին, ուստի անհասկանալի էր, արդյոք տեղի են ունեցել լայնամասշտաբ խախտումներ:
Մեկ անգամ ևս բոլորին հորդորում ենք այս մեղադրանքները քննարկելու համար օգտվեն օրինական միջոցներ, որոնք ստեղծվել են տարիների ընթացքում: Հաշվառկումը և նմանատիպ խնդիրներ, ասենք, այնքան թափանցիկ չէին, որքան պահանջում էր կենտրոնական ընտրական հանձնաժողովից, ինչը կասկածներ առաջացրեց արդյունքների վստահելիության հանդեպ»,- հայտարարել է պետքարտուղարության ներկայացուցիչը:
Նրա խոսքով, ԱՄՆ-ի կոչն է ընդդիմությանը՝ մտնել խորհրդարան:
«Եվրամիության դեսպանը և ես հանդիպումներ ենք անցկացրել յուրաքանչյուր կողմի հետ, սակայն մի քանի հանդիպում եղել է բոլոր կուսակցությունների հետ, որպեսզի տեսնեյինք, թե արդյոք նրանք կարող են բանակցել փակուղուց դուրս գալու համար, քանի որ մենք ընդդիմությանը կոչ ենք անում պայքարել խորհրդարանում փոփոխությունների համար և այլևս չբոյկոտել, քանի որ նրանք փողոց են դուրս գալիս բոյկոտելու: Մենք նրանց կոչ ենք անում փոփոխությունների համար պայքարել ներսում: Ձեր կողմնակիցները ձեզ խորհուրդ են տվել մտնել խորհրդարան և փոփոխություններ կատարել»,- նշել է պետքարտուղարության ներկայացուցիչը:
Նրա խոսքով, ԱՄՆ-ն օգնում է Վրաստանին, սակայն երկիրը դեռ գտնվում է անկախ ինստիտուտների կառուցման գործընթացում:
«Կարծում եմ, հենց սա ենք տեսել այս ընտրություններում: Վերջին 30 տարիների ընթացքում ունեցել են մի շարք խախտումներ և այս ընտրություններում մենք տեսել ենք նմանատիպ խախտումներ. Ձայների գնում, ընտրողներին վախեցնել, վարչական ռեսուրսների չարաշահմամբ օգտագործում և այլն:
Այս տարի անսովոր էր կովիդհամավարակը: Կարճաժամկետ դիտորդների մեծ խմբեր այս տարի չեն ներկայացվել: Ընտրությունները դիտել են ԵԱՀԿ-ի երկարաժամկետ և որոշ կարճաժամկետ դիտորդներ, չնայած ոչ շատերը: Իհարկե, ԱՄՆ-ի առաքելությունը և այլ դեսպանություններ նույնպես ոչ ֆորմալ դիտորդական թիմեր են ուղարկել»,- հայտարարել է պետքարտուղարության ներկայացուցիչը
Պետքարտուղարության ներկայացուցիչների ճեպազրույցում նշվել է նաև, որ սահմանադրական փոփոխությունները բերել են ավելի համամասնական ընտրակարգ, խորհրդարանում ներկայացված է իննը կուսակցություն, որոնք շատ ավելի բազմազան տեսակետներ կներկայացնեն: Սակայն, ինչպես նշել է պետքարտուղարության ներկայացուցիչը, բոյկոտի պահանջը նման է արդեն դիտված կինոնկարի: