Անալենա Բերբոկը քննադատել է Օլաֆ Շոլցին Ուկրաինային հավելյալ երեք միլիարդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրելուց հրաժարվելու համար

11:08, 17.01.2025

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը քննադատել է կանցլեր Օլաֆ Շոլցին Ուկրաինային լրացուցիչ երեք միլիարդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրելու մերժման համար։

Այս մասին գրում է «Reuters»-ը։

«Անկեղծ ասած, սա շատ ցավալի է»,- ասաց Անալենա Բերբոկը։

Գերմանիայի արտգործնախարարը չհիշատակեց կանցլերին, թեև «Politico»-ին տված հարցազրույցում ասել էր, որ որոշ քաղաքական գործիչների համար մի քանի ձայն ստանալն ավելի կարևոր է, քան Եվրոպայում խաղաղության և ազատության ապահովումը։

Բացի այդ, Անալենա Բերբոկը հարցազրույցում հայտարարել է, որ իր համար պատասխանատու քաղաքականություն նշանակում է չշարժվել քամու ուղղությամբ, իսկ հետո նախընտրական քարոզարշավի ժամանակ հակառակ ուղղությամբ գործել։

Ըստ Անալենա Բերբոկի՝ Օլաֆ Շոլցի վարքագիծը վնասում է Գերմանիայի նկատմամբ եվրոպացի դաշնակիցների վստահությանը։

Նմանատիպ