Ամստերդամի կենտրոնում պաղեստինամետ ցույցի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է 281 մարդու
Ամստերդամի կենտրոնում պաղեստինամետ ցույցի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է 281 մարդու։ Այդ մասին տեղեկությունը տարածել են տեղական լրատվամիջոցները։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ցուցարարները բողոքում էին ցույցերի արգելքի դեմ, որը սահմանվել էր անցյալ շաբաթ իսրայելցի ֆուտբոլասերների հարձակումից հետո։
Առկա տեղեկությունների համաձայն՝ իրավապահները ձերբակալել են 281 մարդու, որոնցից 265 ցուցարարներ ձերբակալվել են ցրելու կոչը մերժելու համար։ Հասարակական կարգը խախտելու համար ձերբակալվել է 8 մարդ,չորսը՝ բռնության, վանդալիզմի, խուլիգանության և ոստիկանության հրահանգներին չենթարկվելու համար։
Միաժամանակ ոստիկանությունից հայտնել են, որ իրավապահների կողմից ցուցարարների նկատմամբ հնարավոր բռնությունների փաստով հետաքննությունը շարունակվում է։