ԱՄՆ Սենատում հանրապետականների առաջնորդ է ընտրվել Ջոն Թունը
ԱՄՆ Սենատում հանրապետականների առաջնորդ է ընտրվել Ջոն Թունը։ Տեղեկությունը տարածում է BBC -ն։
Հարավային Դակոտայի հանրապետական սենատոր Ջոն Թունին կփոխարինի Միթչ Մաքքոնելին, ով 20 տարի Սենատում Հանրապետական կուսակցության առաջնորդն է։
Երկրորդ փակ քվեարկության արդյունքում Թյունը հաղթեց սենատոր Ջոն Քորնինին: Քվեարկության արդյունքում Թյունը ստացել է 29 ձայն, իսկ Քորնինը` 24։ Առաջին գաղտնի քվեարկության ժամանակ ոչ մի թեկնածու մեծամասնություն չի ստացել, ուստի երկրորդ գաղտնի քվեարկությանը մասնակցել են միայն Թյունն ու Քորնինը։
Օրեր առաջ ԱՄՆ Սենատում հանրապետականների առաջնորդ Միթչ Մաքքոնելը հայտարարեց, որ նոյեմբերին հրաժարական է տալու։