ԱՄՆ Սենատի հանրապետականներն արգելափակել են Ուկրաինային և Իսրայելին օգնության մասին օրինագիծը
ԱՄՆ Սենատի հանրապետականներն արգելափակել են Ուկրաինային և Իսրայելին օգնության մասին օրինագիծը

ԱՄՆ Սենատն արգելափակել է Ուկրաինային և Իսրայելին օգնության օրինագիծը։

Ինչպես գրում է «BBC»-ն, հանրապետական ​​սենատորներն արգելափակել են 110 միլիարդ դոլարի օգնության փաթեթը, որը ներառում էր 61 միլիարդ դոլար՝ Ուկրաինային օգնելու համար։

Հանրապետականները պահանջում են, որ Ուկրաինային տրամադրվող օգնությունը կապված լինի ԱՄՆ ներգաղթային քաղաքականության հետ։

Օրինագծին աջակցել են ընդհանուր առմամբ 51 սենատորներ, մինչդեռ բոլոր 49 հանրապետական ​​սենատորները դեմ էին։ Իսրայելին ու Ուկրաինային օգնության փաթեթը հաստատելու համար անհրաժեշտ էր ընդհանուր առմամբ 60 սենատորի ձայն։