ԱՄՆ Պետդեպարտամենտը զգուշացնում է Անկարային, որ Ռուսաստանը փորձում է օգտագործել Թուրքիան՝ պատժամիջոցները շրջանցելու համար
ԱՄՆ Պետդեպարտամենտը զգուշացնում է Անկարային, որ Ռուսաստանը փորձում է օգտագործել Թուրքիան՝ պատժամիջոցները շրջանցելու համար

Ամերիկայի Միացյալ Նահանգները զգուշացնում է Անկարան, որ Ռուսաստանը փորձում է օգտագործել Թուրքիային պատժամիջոցները շրջանցելու համար։ Այս մասին ասված է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։

«Օգոստոսի 19-ին ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն զրուցել է Թուրքիայի ֆինանսների փոխնախարար Յունուս Էլիտասի հետ՝ քննարկելու Ռուսաստանի դեմ Ուկրաինա ներխուժելու համար լայնածավալ բազմակողմ պատժամիջոցների կիրառման և կիրարկման շարունակական ջանքերը:

Պետքարտուղարի տեղակալ Ադեյեմոն մտահոգություն է հայտնել, որ ռուս իրավաբանական և ֆիզիկական անձինք փորձում են օգտագործել Թուրքիան՝ ԱՄՆ-ի և 30 այլ երկրների կողմից սահմանված պատժամիջոցները շրջանցելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։