ԱՄՆ-ի պետդեպարտամենտ. Սպասում ենք Սալոմե Զուրաբիշվիլու հետ համագործակցությանը
ԱՄՆ-ի պետդեպարտամենտ. Սպասում ենք Սալոմե Զուրաբիշվիլու հետ համագործակցությանը

Ամերիկայի Միացյալ Նահանգները սպասում է Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ համագործակցությանը,- այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի ներկայացուցիչ Ռոբերթ Փալադինոն:

Նրա խոսքով, ԱՄՆ-ը սպասում է նաև, որ Վրաստանի հետ սերտ համագործակցությունը շարունակվի երկկողմ և տարածաշրջանային հարցերով:

«ԱՄՆ-ը սպասում է Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ համագործակցությանը և Վրաստանի հետ կարևոր երկկողմ և տարածաշրջանային հարցերի լայն սպեկտրով սերտ համագործակցության շարունակմանը, այդ թվում անվտանգության ապահովման և Աֆղանստանի կայուն աջակցության առաքելությունում Վրաստանի ներդրման առումով»,- հայտարարել է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի ներկայացուցիչը՝ Վաշինգտոնում անցկացված մամլո ասուլիսին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի մասշտաբով ստացել է ընտրողների ձայների 59.6%-ը, իսկ Գրիգոլ Վաշաձեն՝ 40.4%: