ԱՄՆ պաշտպանության քարտուղարության հաղորդմամբ, Լլոյդ Օսթինը և Յոավ Գալանտը քննարկել են Իսրայելի վրա Իրանի հարձակման հետևանքները
ԱՄՆ պաշտպանության քարտուղարության հաղորդմամբ, Լլոյդ Օսթինը և Յոավ Գալանտը քննարկել են Իսրայելի վրա Իրանի հարձակման հետևանքները

ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինը զրուցել է իր իսրայելցի գործընկեր Յոավ Գալանտի հետ։

Այս մասին հայտնում է ԱՄՆ պաշտպանության քարտուղարությունը։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, կողմերը քննարկել են Իսրայելի ուղղությամբ Իրանի կողմից իրականացված հարձակման արդյունքները։

«Քարտուղարը վերահաստատել է ԱՄՆ-ի ամուր աջակցությունը Իսրայելի պաշտպանությանը և վերահաստատել տարածաշրջանային կայունության ռազմավարական նպատակը», – ասվում է ԱՄՆ պաշտպանության քարտուղարության հայտարարության մեջ: