ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

10:10, 08.04.2022

ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ «Սև ցուցակում» ավելացվել են Ռուսաստանի ութ քաղաքացիներ և 29 կազմակերպություններ։

ԱՄՆ շուկա մուտքը սահմանափակվելու է Ռուսաստանի «Միացյալ նավաշինական կորպորացիայի» և ադամանդ արդյունահանող «Alros» ընկերության համար։

Ցուցակում են նաև «Almazi» և «Rubin» կոնստրուկտոր բյուրոները և այլ ընկերություններ։

Անձնական պատժամիջոցներ են սահմանվել «Միացյալ նավաշինական կորպորացիայի» տնօրենների խորհրդի նախագահ Գեորգի Պոլտավչենկոյի և նույն կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Ռախմանովի նկատմամբ։

Նմանատիպ