ԱՄՆ Կոնգրեսն աջակցել է Ռուսաստանը «առավել նախընտրելի» առևտրային գործընկերոջ կարգավիճակից զրկելուն

13:04, 08.04.2022

ԱՄՆ Կոնգրեսն աջակցել է Ռուսաստանը համար «առավել նախընտրելի» առևտրային գործընկերոջ կարգավիճակից զրկելուն և նավթի ներկրման արգելքին։

«Reuters»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի սենատում հարյուր սենատորներ աջակցել են Ռուսաստանի և Բելառուսի դեմ տնտեսական միջոցների խստացմանը։

Սենատից հետո օրինագիծը տեղափոխվեց Ներկայացուցիչների պալատ, որտեղ 420 օրենսդիր երեքի դիմաց աջակցեց Ռուսաստանին առևտրային կարգավիճակից զրկելուն, մինչդեռ 413 օրենսդիր կողմ է քվեարկել նավթի ներկրումը սահմանափակելուն, իսկ ինը դեմ էին դրան:

Ընթացակարգի համաձայն՝ օրինագիծը պետք է ստորագրի երկրի նախագահ Ջո Բայդենը, ով հայտնի է, որ աջակցում է այդ միջոցներին։

Նմանատիպ