ԱՄՆ Կոնգրեսի օրենսդրական տեղեկագրում գրանցվել է օրինագիծ, որը հայտնի է որպես «Վրացական մղձավանջների չճանաչման ակտ»
Հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնի և դեմոկրատ կոնգրեսական Սթիվ Քոհենի կողմից մշակված օրինագիծը, որը հայտնի է որպես «Վրացական մղձավանջների չճանաչման ակտ», արդեն գրանցվել է ԱՄՆ Կոնգրեսի օրենսդրական տեղեկագրում։
Օրինագիծն արգելում է ԱՄՆ-ին ճանաչել Բիձինա Իվանիշվիլիին կամ նրա գլխավորած Վրաստանի ցանկացած կառավարության։
Օրինագիծը ներկայացվել և ուղարկվել է Արտաքին հարաբերությունների և իրավական հարցերի կոմիտեների քննարկմանը։ Կոմիտեները կուսումնասիրեն օրինագծի այն հատվածները, որոնք իրենց իրավասության մեջ են մտնում։