ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն. ԱՄՆ ուժերը որսացել են ավելի քան 80 անօդաչու թռչող սարք և առնվազն վեց բալիստիկ հրթիռ, որոնք արձակվել են Իրանից դեպի Իսրայել
ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն. ԱՄՆ ուժերը որսացել են ավելի քան 80 անօդաչու թռչող սարք և առնվազն վեց բալիստիկ հրթիռ, որոնք արձակվել են Իրանից դեպի Իսրայել

ԱՄՆ-ի ուժերը հետ են մղել ավելի քան 80 անօդաչու թռչող սարք և առնվազն վեց բալիստիկ հրթիռ, որոնք արձակվել են Իրանից դեպի Իսրայել, հայտնում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը։

«Իրանի աննախադեպ, ստոր ու անխոհեմ պահվածքը սպառնում է տարածաշրջանային կայունությանը, ինչպես նաև ԱՄՆ-ի և կոալիցիոն ուժերի անվտանգությանը։ Կենտրոնական հրամանատարությունը պատրաստ է աջակցել Իսրայելի պաշտպանությանը Իրանի կողմից նման վտանգավոր գործողությունների դեպքում: Մենք կշարունակենք աշխատել տարածաշրջանային մեր գործընկերների հետ տարածաշրջանային անվտանգության բարձրացման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։