ԱՄՆ-ի սենատը նախկին նախագահ, Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացը ճանաչել է սահմանադրական
ԱՄՆ-ի սենատը նախկին նախագահ, Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացը ճանաչել է սահմանադրական

Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը, 56 կողմ, 44 դեմ ձայների հարաբերակցությամբ, Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացը ճանաչել է սահմանադրական: Տեղեկատվությունը տարածում է «Բի Բի Սին»:

Հատկանշական է, որ վեց «հանրապետականներ» դեմ քվեարկեցին Թրամփին:

Այսպիսով, նախկին նախագահին առաջադրված մեղադրանքների հետ կապված իմպիչմենթի գործընթացը, Սենատում կվերսկսվի չորեքշաբթի և, ինչպես սպասվում է, կտևի մի քանի օր:

Նախկին նախագահը մեղադրվում է հունվարի 6-ին, Կապիտոլիումի իրադարձությունների շուրջ ապստամբություն հրահրելու մեջ: Մեղադրող կողմը ներկայացնում են իննը «դեմոկրատ» կոնգրեսականներ: Սենատի լսումների մեկնարկի ժամանակ դեմոկրատները ներկայացրեցին տեսանյութեր, որոնք արվել են Կոնգրեսի վրա հարձակման ժամանակ:

Դոնալդ Թրամփը մեղավոր կհամարվի ձայների երկու երրորդով, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ կլինի առնվազն 17 «հանրապետական» կոնգրեսականի ձայն:

Այն դեպքում, եթե ​​Սենատը Դոնալդ Թրամփին մեղավոր ճանաչի, ապա հաջորդ քայլը կլինի արգելել նախկին նախագահին զբաղեցնել ցանկացած պաշտոն, որի համար բավարար է Սենատի մեծամասնության համաձայնությունը:

Դոնալդ Թրամփը պատմության մեջ մտավ որպես ԱՄՆ-ի միակ նախագահ, որը Ներկայացուցիչների պալատում երկու անգամ իմպիչմենտի ենթարկվեց:

Հունվարի 6-ին, Դոնալդ Թրամփի կողմնակիցների կողմից, Կապիտոլիումի շենքի վրա հարձակման արդյունքում զոհվել էր հինգ մարդ: