ԱՄՆ-ի պետքարտուղարությունը Չորչանա գյուղի մոտ ստեղծված իրավիճակի կապակցությամբ տարածել է հայտարարություն
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը Չորչանա գյուղի մոտ ստեղծված իրավիճակի կապակցությամբ տարածել է հայտարարություն:
«Ամերիկայի Միացյալ Նահանգները հետևում է Ռուսաստանի կողմից Վրաստանի բռնազավթված Հարավային Օսիայի վարչական սահմանագծի մոտ ռազմական ամրապնդմանը:
Կոչ ենք անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ էսկալացիայից և աշխատել Եվրամիության դիտորդական առաքելության թեժ գծի և Ժնևյան միջազգային համանախագահների միջոցով, ստեղծված իրավիճակը կարգավորելու համար:
Բացի այդ, կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը, օգտագործել բոլոր առկա ալիքները, վարչական սահմանի երկայնքով իրավիճակի էսկալացիայից խուսափելու նպատակով»,-ասված է պետքարտուղարության հայտարարության մեջ: