ԱՄՆ-ի պետդեպարտամենտ - Մենք չենք դադարի աշխատել, մինչև Ռուսաստանը չավարտի Վրաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթումը

Դիմում եմ Ռուսաստանի Դաշնությանը, կատարել Եվրամիության միջնորդությամբ 2008 թվականի օգոստոսի հրադադարի պայմանագրի պայմանները, դուրս բերել զորքը Վրաստանի օկուպացված տարածքից, հաստատել և կատարել Վրաստանի դեմ ուժի կիրառման մասին պարտականությունը,- այս մասին հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի ներկայացուցիչ Մորգան Օրգատուսը՝ մամլո ասուլիսին:

«11 տարի է անցել Ռուսաստանի կողմից Վրաստան ներխուժումից: Զոհվել են հարյուրավոր մարդիկ կամ տուժել և մոտ 190 000 քաղաքացի դարձել է բռնի փախստական: Նրանցից շատերի վրա ազդեցություն է գործում հակամարտությունը: Գոյության աղբյուրներ այլևս չկան, ընտանիքները միմյանցից բաժանված են, չի վերականգնվել ազատ տեղաշարժի հնարավորությունը և չի վերադարձվել անշարժ գույքը:

Անցած 24 ժամվա ընթացքում ստացել ենք տեղեկություն, Ռուսաստանի կողմից աջակցվող դե ֆակտո իշխանությունը Հարավային Օսեթիայի վարչական սահմանային գոտու մոտ գտնվող գյուղում սկսվել է սահմանազատման գործընթացը: Այս գործողությունները վտանգ են ստեղծում խաղաղությանը և կայունությանը»,- հայտարարել է Մորգան Օրգատուսը:

Նրա խոսքով, ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը կոչ է անում, չեղարկել Վրաստանի օկուպացված շրջանների, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության «ճանաչումը»:

«Մենք չենք դադարի աշխատել, մինչև Ռուսաստանը չավարտի Վրաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթումը: Աջակցում ենք հարյուրավոր փախստականների և բռնի տեղահանված անձանց իրավունքին՝ վերադառնալ բնակելի տներ անվանգ, արժանի կերպով»,- նշել է Մորգան Օրգատուսը: