ԱՄՆ-ի պետական դեպարտամենտ - Վրդովված ենք Իդլիբում տեղի ունեցածի պատճառով, աջակցություն ենք հայտնում Թուրքիային
Ամերիկայի Միացյալ Նահանգները վրդովված է Իդլիբ նահանգում թուրք զինվորականների վրա հարձակվելու մասին տարածված տեղեկությամբ և աջակցություն է հայտնում Թուրքիային, որպես ՆԱՏՕ-ի իր դաշնակցին,- այս մասին նշված է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի կողմից տարածված հայտարարության մեջ:
«Մենք աջակցում ենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակից Թուրքիային: Կոչ ենք անում Ասադի ռեժիմին, Ռուսաստանի և Իրանի կողմից աջակցվող ուժերին, անհապաղ դադարեցվի այս ահավոր հարձակումը»,- ասվում է հայտարարության մեջ:
Իդլիբում թուրք զինվորականների շարասյան վրա Սիրիայի ավիացիայի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 33-ի: Տուժել է ավելի քան 35 զինվոր: Ի պատասխան, Թուրքիան Սիրիայի կառավարական դիրքերի նկատմամբ իրականացրել է հարձակում: