ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի հետ խոսելիս նշեցի, որ Վրաստանի իշխանությունները երբեք չեն հատի ժողովրդավարության կարմիր գծերը. Ջուանշեր Բուրճուլաձե
Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր վարչակազմը պատրաստ է էլ ավելին անել Վրաստանի հետ գործընկերության համար, – այս մասին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն:
Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկությամբ, Ջուանշեր Բուրճուլաձեն խոսել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկված հարցերի մասին:
Պաշտպանության նախարարի պարզաբանմամբ, Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի հետ զրույցի ընթացքում շոշափվել է նաև Վրաստանում ընթացիկ քաղաքական գործընթացների հարցը:
Նախարարի հայտարարությամբ, Վրաստանը Հնդկաստանից և Ավստրալիայից հետո երրորդ երկիրն է, որի հետ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել:
Վրաստանի պաշտպանության նախարարը արձագանքել է նաև Ենս Սթոլթենբերգի ուղերձներին:
«Ռուսաստանի այն պայմանը, որն ստեղծվել է այսօր մեր տարածաշրջանում, ստիպում է մեր գործընկերներին ավելի ու ավելի մտածել, որ Վրաստանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ», – հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարը: