ԱՄՆ-ի պաշտոնական անձինք հաստատում են Աբու Բաքր Բաղդադիի սպանությունը. «Ռոյթերս»
ԱՄՆ-ի պաշտոնական անձինք հաստատում են Աբու Բաքր Բաղդադիի սպանությունը. «Ռոյթերս»

ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչը «ռոյթերս» գործակալության հետ զրույցում հաստատել է ահաբեկչական խմբավորում ՝ «Իսլամական պետության» առաջնորդ, Աբու Բաքր Ալ-Բաղդադիի սպանությունը:

Հատուկ գործողության մանրամասների մասին «ռոյթերսի» հետ զրուցել են նաև ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյանըր, ովքեր ասել են, որ «Իսլամական պետության» առաջնորդը սպանվել է Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված գրոհի ժամանակ:

Հիշեցնենք, որ ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ Աբու Բաքր Ալ-Բաղդադին սպանվել է Իդլիբում և այդ մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը այսօր անելու է պաշտոնական հայտարարություն: Ասուլիսը Սպիտակ տանը սկսվելու է ժամը 17: 00-ին:

Ավելի վաղ, Իրանի կառավարությունում ասել էին, որ Սիրիայի կառավարության անդամները հաստատել են «Իսլամական պետության» ղեկավարի սպանության հարցը: