ԱՄՆ-ի նախագահը պատրաստ է, բողոքի ցույցերին բռնությունը ճնշելու համար ուղարկել ամերիկացի զինվորականների

ԱՄՆ-ի նախագահը պատրաստ է, բողոքի ցույցերին բռնությունը ճնշելու համար ուղարկել ամերիկացի զինվորականների: Համապտասխան հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել ողջ երկրի մասշտաբով ընթացող ցույցերի 7-րդ օրը, հատուկ ուղերձի ժամանակ: Ռասիզմի և բռնության դեմ ցույցերը չեն դադարում:

Որոշ դեպքերում, ցույցի մասնակիցները խախտել են պարտերային ժամը և փողոցում մնացել ավելի երկար ժամանակ, քան թույլատրվում է: Արձանագրվել են նաև թալանի դեպքեր: