ԱՄՆ-ի գյուղատնտեսության քարտուղարության ծրագրի շրջանակներում, Փոթիի նավահանգիստ է մտել 14 000 տոննա ցորենով բեռնված ամերիկյան նավ
ԱՄՆ-ի գյուղատնտեսության քարտուղարության ծրագրի շրջանակներում, Փոթիի նավահանգիստ է մտել 14 000 տոննա ցորենով բեռնված ամերիկյան նավ

«Սնունդ առաջընթացի համար» ամերիկյան ծրագրի շրջանակներում, Փոթիի նավահանգիստ է մտել 14 000 տոննա ցորենով բեռնված ամերիկյան նավ:

Այս մասին տեղեկատվությունը տարածում է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը:

Նրանց հաղորդմամբ, ցորենը հասանելի կլինի մասնավոր հատվածի կողմից  վրացական շուկայում վաճառքի համար:

Վաճառքից ստացված գումարը, ԱՄՆ-ի գյուղատնտեսության քարտուղարությունը ներդրման տեսքով ներդնելու է գյուղատնտեսության զարգացման ծրագրում:

«Փոթիի նավահանգիստ է մտել 14 000 տոննա բարձրորակ ամերիկյան ցորենով բեռնված «Օուշեն Գրանդ» նավը, որն ԱՄՆ-ի գյուղատնտեսության քարտուղարության «Սնունդ առաջընթացի համար» ծրագրի մասն է: Այս բեռը երեք առաքումներից առաջինն է, որոնք կժամանեն հաջորդ ամիս և հասանելի կլինեն վրացական շուկայում մասնավոր հատվածի վաճառքի համար:

Վաճառքից ստացված գումարը ԱՄՆ-ի գյուղատնտեսության քարտուղարությունը կներդնի գյուղատնտեսության զարգացման ծրագրում, որպեսզի բարելավվի վրացի ֆերմերների և արտադրողների արտադրողականությունն ու արդյունավետությունը: Բացի այդ, բարելավվի սննդամթերքի անվտանգությունն ու որակը վրացական կաթնամթերքի և տավարի մսի արտադրության մեջ»,- ասված է հայտարարության մեջ: