ԱՄՆ-ի բյուջեում աճել է Վրաստանի համար հատկացված օգնությունը. Վրաստանի արտաքին գործերի նախարարություն
Ամերիկայի Միացյալ Նահանգների 2019 թվականի ֆիսկալ տարվա բյուջեն ներառում է Վրաստանի տարածաշրջանների ապաբռնազավթման և չճանաչման հաստատման տեսանկյունից կարևոր գրառում,-այս մասին լրատվությունը տարածում է, Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
Գերատեսչության լրատվությամբ, հրապարակվել է ԱՄՆ-ի կոնսոլիդացված ասիգնացիաների ակտը (FY19 Consolidated Appropriations Act), նույն ԱՄՆ-ի 2019 թվականի ֆիսկալ տարվա բյուջեն, որը ներառում է Վրաստանի տարածաշրջանների ապաբռնազավթման և չճանաչման հաստատման տեսանկյունից կարևոր գրառում:
Հատկանշական է, որ օրենքը նախատեսում է Վրաստանի համար հատկացված բյուջետային ասիգնացիաների աճ:
«Տեքստի համաձայն, հիշատակված օրենքով տրամադրված ֆինասավորումից չի օգտվի ոչ մի երկրի կենտրոնական իշխանություն, եթե ԱՄՆ-ի պետքարտուղարը կհաստատի և ասիգնացիաների կոմիտեին կներկայացնի հաշվետվություն այն մասին, որ նշված երկիրը ճանաչել է Ռուսաստանի կողմից բռնազավթված Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի/Հարավային Օսիայի անկախությունը, կամ նրանց հետ հաստատել է դիվանագիտական հարաբերություններ: Միևնույն ժամանակ օրենքով տրամադրված որևէ ֆինանսավորում հնարավոր չի լինի օգտագործել Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի/Հարավային Օսիայի բռնազավթման աջակցությանը»,-ասված է արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության կողմից տարածած հայտարարության մեջ:
Դրա հետ մեկտեղ, օրինագիծը կոչ է անում ԱՄՆ-ի բյուջեի դեպարտամենտին համապատասխան կարգադրություն տալ միջազգային ֆինանսական ինստիտուտների ԱՄՆ-ի գործադիր տնօրեններին, որպեսզի նրանք չաջակցեն ցանկացած ծրագրին, որոնք կխախտեն Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:
Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ ԱՄՆ-ի կոնգրեսը արդեն երրորդ տարին է նշված գրառումը մտցնում է ԱՄՆ-ի օրենսդրական ակտում, որը հաստատում է ԱՄՆ-ի կողմից Վրաստանի հանդեպ մեծ ուշադրությունը և աջակցությունը:
Ինչ վերաբերում է Վրաստանին հատկացված ֆինանսավորմանը, ԱՄՆ-ի բյուջեի պետական, արտաքին օպերագիաների և դրանց հետ կապված ծրագրերը (FY19 SFOPs) նախատեսում են Վրաստանի համար աճեցված օգնություն և կազմում է 127,025,000 մլն ԱՄՆ դոլար: Նախարարությունում նշում են, որ գումարը 22 միլիոնով ավելի է 2018 թվականի ֆիսկալ տարում նախատեսված ֆինանսավորումից:
Հեղինակ -
Edgar Barsegyan