ԱՄՆ-ի ամենամեծ ռազմանավերից մեկը ժամանել է Լիտվա
ԱՄՆ-ի ամենամեծ ռազմանավերից մեկը ժամանել է Լիտվա. Այս մասին սոցցանցում տեղեկությունը տարածում են Լիտվայի ռազմածովային ուժերը։
Ամերիկյան USS Kearsarge ամֆիբիական գրոհային նավը օգոստոսի 20-ին մտել է Կլայպեդա նավահանգիստ։
Լիտվայում ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարության համաձայն՝ ամերիկյան նավը ժամանել է Լիտվա՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ համերաշխություն և միասնություն հայտնելու համար։
USS Kearsarge-ն ունի 257,3 մետր երկարություն և 60,1 մետր լայնություն։ Նավի անձնակազմը բաղկացած է ավելի քան 2000 մարդուց։