ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանին

Այն ժամանակ, երբ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի դեմ հայտարարություն է հրապարակում, Վաշինգտոնից Մոսկվային խիստ քննադատում են: Ամերիկայի կոնգրեսի անդամները ՆԱՏՕ-ին դրդում են, որ Վրաստանի անդամակցության գործընթացը արագացնեն: Մեր երկրի առաջընթացի ճանաչում և Սև ծովի անվտանգության գործում Վրաստանի աքտիվ մասնակցություն- այսօր սրանք են հիմնական ուղերձները ժողովին, որը ՆԱՏՕ-ի 70-ամյակին էր նվիրված: Կոնգրեսի անդամների դիրքորշումը համընկավ Ատլանտյան խորհրդի անդամների կարծիքին՝ ալիանսը Ռուսաստանի իմպերիալիստական քաղաքականությանը պիտի ավելի աքտիվ քայլերով պատասխանի: Ժողովից հետո Վրաստանը բավականին կարևոր ուղերձներ է սպասում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարական նիստին, որը Վաշինգտոնում այսօր արդեն սկսել է: