ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ասում է, որ ներկայումս կապ չկա Նոր Օռլեանի և Լաս Վեգասի դեպքերի միջև
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն նշում է, որ ոչինչ չի կարելի բացառել, թեև ներկայումս կապ չկա Նոր Օռլեանի և Լաս Վեգասի դեպքերի միջև։
Բացի այդ, ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի փոխտնօրենի օգնական Քրիստոֆեր Ռայայի խոսքով՝ Նոր Օռլեանում տեղի ունեցած հարձակման հետաքննության ընթացքում հայտնաբերվել են կասկածյալի երեք բջջային հեռախոսներ և երկու ինքնաշեն պայթուցիկ սարքեր։
Հիշեցնենք, որ «Tesla Cybertruck»-ը պայթել էր Լաս Վեգասում Դոնալդ Թրամփի հյուրանոցի մոտ, ինչի արդյունքում մեքենայի վարորդը զոհվել էր, յոթ մարդ վիրավորվել էր։ ԱՄՆ-ի Նոր Օռլեանում բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, վիրավորվել՝ 30-ը։