ԱՄՆ-ի և Վրաստանի միջև հարաբերությունները շատ բարձր կետում են, որը պետք է պահպանվի. Գիորգի Կվիրիկաշվիլի
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև հարաբերությունները շատ բարձր կետում են, որը պետք է պահպանվի և ընթանանք առաջ,-այս հայտարարությունը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին արել է Մյունխենում, որտեղ գտնվում է անվտանգության 54-րդ կոնֆերանսին մասնակցության նպատակով:
Նրա գնահատմամբ, Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում վրացական պատվիրակությունը անց է կացրել բավականին հետաքրքիր հանդիպումներ:
«ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի հետ սկզբունքորեն քննարկել ենք մեր հարաբերությունները: Պարոն Մետիսից ստացել ենք խոստում, որ մեր հարաբերությունները գնալով խորանալու են: Շատ կարևոր է, որ մենք համագործակցում ենք մի կողմից ՆԱՏՕ-ի փաթեթի շրջանակներում և երկրորդը, որ ունենք Միացյալ Նահանգների հետ պաշտպանունակության հզորացման ծրագիր, ինչը մեր երկրի համար անչափ կարևոր է:
Մենք շնորհակալություն ենք հայտնել այն ահռելի աջակցության համար, որը ԱՄՆ-ի կողմից արտահայտվում է մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, ինչպես նաև Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրման նկատմամբ:
Անց են կացրել հանդիպումներ նաև՝ Եվրամիության և բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպումներին ներկա են եղել խոշոր գործարարներ, որոնց հետ քննարկել ենք Վրաստանում գոյություն ունեցող ներդրումային ներուժին վերաբերող հարցեր: Հետաքրքրությունը մեծ էր և համոզված եմ, որ մոտ ապագայում նրանք կայցելեն Վրաստան, անձամբ ծանոթանալու իրավիճակի հետ:
Այսօր երեկոյան կայանալու է շատ կարևոր հանդիպում, որտեղ խոսելու ենք, ինչպես քաղաքականության, այնպես էլ Ֆրանկֆուրտի գրքի միջազգային շուկայում մեր պատվավոր հյուրի կարգավիճակի մասին: Սա մեր երկրի համար կարևորագույն միջոցառում է, որի ընթացքում մեզ հնարավորություն է տրվում ներկայացնել մեր երկիրը: Նշեմ, որ այսօր Եվրոպացի լիդերները ունեն մի կարծիք, որ Վրաստանը ընթանում է ճիշտ ուղիով:
Մեր երկրում իրականացվել են բազմաթիվ բարեփոխումներ և քայլեր: Գնալով ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր հետաքրքրվում են Վրաստանով: Համոզված եմ, որ եվրոպական ընկերությունների տնտեսական ներկայացուցչությունները ապագայում զգալիորեն կավելանան:
Բոլոր հանդիպումների ժամանակ շոշափել ենք բռնազավթված տարածաշրջանների հարցը: Իհարկ է իրավիճակը Վրաստանում և ՈՒկրաինայում, ոչ միայն մեր տարածաշրջանային խնդիրն է, այլ այն ազդում է Եվրոպայի անվտագության վրա»,-ասել է Գիորգի Կվիրիկաշվիլին
Հեղինակ -
Edgar Barsegyan