ԱՄՆ-ը ծրագրում է աֆղան փախստականներին տարհանել Քաբուլից
ԱՄՆ-ը աֆղան փախստականներին դուրս է կբերի Քաբուլից: Այս մասին հայտարարությունն արել է գեներալ-մայոր Ուիլյամ Թեյլորը:
Նրա խոսքով, ինքնաթիռը ժամը մեկ անգամ մեկնելու է Քաբուլից, և ամեն օր տարհանվելու է մինչև ինը հազար մարդ:
Պենտագոնը նաև ծրագրում է մինչև 22 հազար աֆղան փախստականի ապաստան տալ Աֆղանստանում գտնվող ամերիկյան ռազմակայաններում: Ըստ Ուիլյամ Թեյլորի, դրանք անհատներ են և նրանց ընտանիքները, ովքեր աշխատել են ԱՄՆ բանակի հետ վերջին 20 տարիների ընթացքում և այժմ վտանգի մեջ են: Մի քանի հազար ամերիկացի զինծառայողներ կմասնակցեն անվտանգ տարհանմանը: Այս հարցի շուրջ համաձայնություն ձեռք բերեց Վաշինգտոնը՝ Դոհայում «Թալիբան» շարժման հետ բանակցությունների ընթացքում: