ԱՄՆ-ը սահմանել է Ռուսաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ երբևէ ամենամեծ պատժամիջոցները

21:21, 10.01.2025
FILE PHOTO: A model of a pump jack is seen in front of the displayed word "Sanctions",  U.S. and Russia flag colours in this illustration taken March 8, 2022. REUTERS/Dado Ruvic/Illustration/File Photo

FILE PHOTO: A model of a pump jack is seen in front of the displayed word "Sanctions", U.S. and Russia flag colours in this illustration taken March 8, 2022. REUTERS/Dado Ruvic/Illustration/File Photo

ԱՄՆ-ն ամենախոշոր պատժամիջոցներն է սահմանել Ռուսաստանի էներգետիկայի դեմ։ Այս մասին տեղեկություն է տարածել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

Պատժամիջոցների ցանկում ընդգրկված իրավաբանական անձանցից են՝ «Գազպրոմ Նեֆտը», «Սուրգուտնեֆտեգազը» և նրանց դուստր ձեռնարկությունները. Ռուս-սերբական նավթային ընկերությունը, որն ունի մոտ 100 նավեր, որոնք ներգրավված են ռուսական ածխաջրածինների փոխադրման մեջ, փոխկապակցված է Sovcomflot, Rosneft և Gazprom Neft ընկերությունների հետ: Պատժամիջոցների ցանկում են նաև Մոսկվայի և Օմսկի նավթավերամշակման գործարանները, ավելի քան 30 ռուսական նավթային ընկերություններ, Olural Lithium ընկերությունը և Լենինգրադի մարզում գտնվող «Գազպրոմ» և «Նովատեկ» գազային հեղուկացման գործարանները:

Ինչ վերաբերում է ֆիզիկական անձանց, ապա ամերիկյան նոր պատժամիջոցները վերաբերել են. Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարարներ Ռոման Մարշավինին և Էդուարդ Շերեմեցևին, «Բաշնեֆտի» և «Զարուբեժնեֆտի» ղեկավարներ Վլադիմիր Չեռնովին և Սերգեյ Կուդրյաշովին, «Գազպրոմ Նեֆտի» և «Լուկօյլի» ղեկավարներ Ալեքսանդր Դյուկովին և Վադիմ Վորոբիևին։

Ֆինանսների նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ը փոխել է պատժամիջոցների քաղաքականությունը։ Համապատասխանաբար, այժմ սահմանափակումներ կարող են կիրառվել ցանկացած անձի նկատմամբ, ով աշխատել կամ շարունակում է աշխատել Ռուսաստանի էներգետիկ ոլորտում։

Նմանատիպ