ԱՄՆ-ը բարձրացրել է 25 միլիոն դոլարի պարգևավճարը Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությանը հանգեցնող տեղեկատվության համար

21:22, 10.01.2025

ԱՄՆ-ը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությանը հանգեցնող տեղեկատվության համար պարգևավճարը բարձրացրել է մինչև 25 միլիոն դոլար։ Այս որոշման մասին ԱՄՆ կառավարությունը հայտարարել է Մադուրոյի երդմնակալության օրը։

Բացի այդ, ԱՄՆ-ը նաև դրամական պարգև է առաջարկել Վենեսուելայի ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելոյի և պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինոյի ձերբակալության մասին տեղեկատվության համար։

Վենեսուելայում հուլիսին տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որոնց ընտրական վարչակազմը հաղթող է ճանաչել Նիկոլաս Մադուրոյին։ Ընդդիմությունը չի ճանաչում Նիկոլաս Մադուրոյի հաղթանակը և ընտրություններում հաղթող է համարում իր թեկնածու Էդմունդո Գոնսալեսին։

Ընտրությունների արդյունքները չեն ճանաչել ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը և Լատինական Ամերիկայի որոշ երկրներ։ Ընտրություններից հետո Վենեսուելայում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որոնց ընթացքում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել։

Հունվարի 10-ին՝ Նիկոլաս Մադուրոյի երդմնակալության օրը, Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի 15 բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ դատավորների, իրավապահ մարմինների և բարձրաստիճան զինվորականների նկատմամբ։ Իշխանության կարծիքով՝ պատժամիջոցների ենթարկված անձինք պատասխանատու են Վենեսուելայում ժողովրդավարության և օրենքի գերակայության խախտման և մարդու իրավունքների ոտնահարման համար։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմին Մադուրոյի ռեժիմը անվանել է «խարդախ»:

Նմանատիպ