ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Քորթնի Օսթրիանը գտնվում էր սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության դեպարտամենտի Փոթիի բազայում
Ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության դեպարտամենտ է այցելել ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Քորթնի Օսթրիանը՝ պատվիրակության հետ միասին։ Հյուրերին Փոթիի բազայում հյուրընկալել է սահմանապահ ոստիկանության պետի առաջին տեղակալ Լևան Խարաբաձեն։
Սահմանապահ ոստիկանության տեղեկատվությամբ՝ հանդիպմանը դեպարտամենտի ներկայացուցիչները հյուրերին ծանոթացրել են առափնյա պահպանության հիմնական խնդիրներին ու հնարավորություններին։ Դեսպանի պաշտոնակատարը նաև շրջայց է կատարել առափնյա պահպանության պարեկային նավերից մեկում և ծանոթացել ինժեներական-վերանորոգման ենթակառուցվածքներին։
Քորթնի Օսթրիանը պատվիրակության հետ միասին այցելել է նաև Սուփսայում գտնվող Ծովային գործողությունների համատեղ կառավարման կենտրոն (JMOC), որտեղ կենտրոնի պետը հյուրերին ներկայացրել է շնորհանդես գործունեության, ձեռք բերված արդյունքների և ապագա ծրագրերի վերաբերյալ։