Ամիրան Գամղրելիձե. Մեզ մոտ սկսվել է կորոնավիրուսի երրորդ ալիքը
Ամիրան Գամղրելիձե. Մեզ մոտ սկսվել է կորոնավիրուսի երրորդ ալիքը

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի խոսքով, Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի երրորդ ալիքը:

Այս մասին Գամղրելիձեն հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում անցկացված մամլո ասուլիսին:

«Համաճարակային իրավիճակը աշխարհում, Եվրոպայում, մեզ մոտ, աստիճանաբար բարդանում է: Ինչպես գիտեք, շատ երկրներում սկսվել է կորոնավիրուսի երրորդ ալիքը: Փաստորեն, կարող ենք ասել, որ մեզ մոտ էլ կորոնավիրուսի երրորդ ալիքը սկսվել է», – ասաց Ամիրան Գամղրելիձեն: