Ամերիկայի Միացյալ Նահանգները ծրագրում է նվազեցնել Աֆղանստանում իր ռազմական ներկայությունը
Ամերիկայի Միացյալ Նահանգները ծրագրում է նվազեցնել Աֆղանստանում իր ռազմական ներկայությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգները ծրագրում է մինչև տարեվերջ նվազեցնել Աֆղանստանում իր ռազմական ներկայությունը:

Ըստ ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար, Մարկ Էսպերի, մինչև 2020 թվականի նոյեմբեր ամիսը Աֆղանստանում կլինի 5 հազարով պակաս ամերիկացի զինվորական:

Աֆղանստանում ռազմական ներկայության նվազեցման մասին, «Ֆոքսնյուսի» եթերում խոսել է նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

Այս պահին Աֆղանստանում գտնվում է մոտ 8 600 ամերիկացի զինվորական: