Ամերիկայի Միացյալ Նահանգները հպարտ է, որ Վրաստանը մեր կարևոր գործընկերն է. Եղիսաբեթ Ռուդ
Ամերիկայի Միացյալ Նահանգները հպարտ է, որ Վրաստանը մեր կարևոր գործընկերն է. Եղիսաբեթ Ռուդ

Մենք անձամբ ենք տեսել վրաց զինվորների քաջությունն ու հավատարմությունը պատերազմի դաշտում: Սա , Վրաստանի հավատարմության, խաղաղության և անվտանգության հանդեպ հիանալի օրինակ է, ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում,- այս մասին ասել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար, Եղիզաբեթ Ռուդը Ծերովանում, վիրավոր զինծառայողների համար վերականգնողական կենտրոնի բացմանը խոսքով ելույթ ունենալու ժամանակ:

Ըստ Եղիզաբեթ Ռուդի, Միացյալ Նահանգների հավատարմությունը վիրավոր վրաց զինվորականների ծրագրի հանդեպ կշարունակվի նաև ապագայում:

«Մենք դա պարտական ​​ենք նրանց, ովքեր զոհ են տվել, մենք պարտական ​​ենք մեր վիրավոր մարտիկների և նրանց ընտանիքների առջև: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ի կառավարության անվտանգության ծրագրին, որը այս նախագծի համար հատկացրել է 12 միլիոն լարի: Միևնույն ժամանակ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ի բանակի ինժեներների կորպուսին, Վրաստանի պաշտպանության նախարարությանը և տեղի իշխանություններին», – հայտարարել է Ռուդը, ով իր երախտագիտությունն է հայտնել, Աֆղանստանում «հստակ աջակցություն» առաքելությունում Վրաստանի ներդրման համար:

Դեսպանի պաշտոնակատարը նշել է, որ վերջին ութ տարում Վրաստանը ավելի քան 13 000 զինվորական է ուղարկել Աֆղանստան: Մոտ ութ հազարը ծառայել է Իրաքում, ինչպես նաև Մալիում և Աֆրիկայի առաքելություններում:

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատարը խոսել է նաև վերականգնողական կենտրոնի կարևորության մասին: