Ամերիկայի քաղաքացիները այսօր կանգնած են պատմական բարդությունների առջև. Ջո Բայդեն
Ամերիկայի քաղաքացիները այսօր կանգնած են պատմական բարդությունների առջև, – այս մասին հայտարարել է Ջո բայդենը, ելույթ ունենալով երդմնակալության արարողության ժամանակ: Միացյալ Նահանգների 46-րդ նախագահը խոսել է կորոնավիրուսային համավարակի և ռասսայական անհավասարության մարտահրավերների մասին:
«Մենք շատ բան ունենք անելու, շատ բան ուղղելու և վերակառուցելու, բուժելու, կառուցելու և ձեռք բերելու: Պատմության ընթացքում շատ քչերն են բախվել այն մարտահրավերներին, որոնց մենք այժմ բախվում ենք: Երկրում լուռ ներխուժած ամենահազվագյուտ վարակը մեկ տարվա ընթացքում ավելի շատ կյանք է խլել, քան Ամերիկան կորցրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում: Միլիոնավոր աշխատատեղեր չեղարկվեցին, հարյուր հազարավոր ձեռնարկություններ փակվեցին», – հայտարարել է Ջո Բայդենը:
Ջո Բայդենը պաշտոնապես ստանձնել է Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը: