Ամերիկացի կոնգրեսական. ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները պետք է զարգացնենք և դարձնենք առավել ամուր
Ամերիկացի կոնգրեսական. ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները պետք է զարգացնենք և դարձնենք առավել ամուր

ԱՄՆ-ի և Վրաստանի հարաբերությունները պետք է զարգացնենք և դարձնենք առավել ամուր,- այս մասին հայտարարել է ամերիկացի կոնգրեսական Սթիվ Չաբոթը՝ Վրաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ Կախա Կուճավայի հետ հանդիպումից հետո:

«Շատ հաճելի հանդիպում էր: Հարաբերությունները, որոնք գոյություն ունեն Վրաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, շատ կարևոր են երկու երկրների համար: Մենք գնահատում ենք Վրաստանի դերը, օրինակ, Աֆղանստանում, որտեղ մեր և վրացի զինվորականները ծառայում են միասին, ունեցել են նաև զոհեր, շատ ենք գնահատում: Հարաբերությունները պետք է զարգացնենք և դարձնենք առավել ամուր: Արդեն երկար ժամանակ է, Ռուսաստանը բռնազավթել է Վրաստանի տարածքների 20 տոկոսը, դրանք են Հարավային Օսեթիան և Աբխազիան, որոնք Վրաստանի մասն են ոչ՝ Ռուսաստանի»,- հայտարարել է կոնգրեսական Սթիվ Չաբոթը: