Ամենակարևորը մարդկանց կյանքը փրկելն է. Խորվաթիայի վարչապետ
Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը երկրում տեղի ունեցած 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետ կապված սոցիալական ցանցում տարածում է հայտարարություն:
«Պետրինիայի ճանապարհին, Սիսակ Մոսլավինայի նահանգում, ևս մեկ ավերիչ երկրաշարժից հետո, որն զգացին ամբողջ Խորվաթիայի մասշտաբով, մենք մոբիլիզացրեցինք բոլոր ծառայությունները՝ ժողովրդին օգնելու և ավերված տարածքները մաքրելու համար: Ամենակարևորը մարդկանց կյանքը փրկելն է»,- գրում է Պլենկովիչը «Թվիթերում»: