Ամանորյա լույսերի տեղադրման աշխատանքների հետ կապված՝ Ռուսթավելի պողոտայում ժամանակավորապես կսահմանափակվի երթեւեկությունը
Ամանորյա լույսերի տեղադրման աշխատանքների հետ կապված՝ Ռուսթավելի պողոտայում ժամանակավորապես կսահմանափակվի երթեւեկությունը

Ռուսթավելի պողոտայում ամանորյա լույսերի տեղադրման պատճառով դեկտեմբերի 6-ին ժամը 00:00-ից մինչև 06:00-ն Առաջին Հանրապետության հրապարակից մինչև Ազատության հրապարակ ճանապարհահատվածում սահմանափակվելու է ավտոմեքենաների տեղաշարժը։

Քաղաքապետարանի տեղեկություններով՝ այս փուլում նախատեսվում է կազմակերպել ամանորյա լուսավորություն տեղադրելու համար անհրաժեշտ ճոպանները։

«Տրանսպորտային միջոցները կկարողանան շարժվել Լեոնիձե, Ինգորողվա, Ալեքսանդր Ճավճավաձե, Գրիբոեդով, Բարաթաշվիլի և Թաբուկաշվիլի փողոցներով, Մելիքիշվիլիի պողոտայից դեպի Մթածմինդայի մնացած փողոցներ երթևեկությունը կթույլատրվի Ջանաշիա, Թարխնիշվիլի, Տատիշվիլի, Ճովելիձե, Զանդուկելի փողոցներով, այնուհետև Բարնովի, Գոգեբաշվիլիի և Կակաբաձեի փողոցներով։

Մթածմինդայի թաղամասի մյուս փողոցներից Գրիբոեդովի, Մաղաշվիլիի, Բարնովի և Շանիձեի փողոցներով հնարավոր կլինի հասնել Մելիքիշվիլիի պողոտա և մետրոյի «Ռուսթավելի» կայարանի տարածք։

Ազատության հրապարակում տեղաշարժը կսահմանափակվի միայն Ռուսթավելի պողոտայի ուղղությամբ»,- ասացին քաղաքապետարանից։