Ալեքսանդր Լուկաշենկո. Ով կլինի Ուկրաինայի նախագահը, կորոշի ուկրաինացի ժողովուրդը, դա Թրամփի որոշելիքը չէ, նա չպետք է թելադրի Ուկրաինային, թե ինչպես վարվի

18:53, 16.10.2026
Ով կլինի Ուկրաինայի նախագահը, դա կորոշի ուկրաինացի ժողովուրդը, – այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Լուկաշենկոյին հարց են տվել Ուկրաինայում նոր նախագահ ընտրելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների մասին։
«Ուզում եք որպես քաղաքագե՞տ պատասխանեմ, թե՞ ըստ էության։ Եթե ըստ էության, իմ կրեդոն է, որ դա Թրամփի որոշելիքը չէ։ Ով կլինի Ուկրաինայի նախագահը, դա կորոշի ուկրաինացի ժողովուրդը», – նշել է Լուկաշենկոն։
Բացի այդ, ինչպես նշել է Լուկաշենկոն, Վոլոդիմիր Զելենսկին ժամանակին խոստացել էր հասարակությանը, որ երկրի նախագահի պաշտոնում կմնա միայն մեկ ժամկետով։
«Խոստումը պետք է կատարես։ Պետք է գնաս ընտրությունների։ Թրամփն այս հարցում իրավացի է, եթե ինչ-որ բան խոստացել ես, խոստումդ պետք է կատարես, սակայն թելադրել պետք չէ։ Թրամփը չպետք է թելադրի Ուկրաինային, թե ինչպես վարվի», – հայտարարել է Լուկաշենկոն։

Նմանատիպ