Աջարիայում գյուղացիների համար 2200 հա վարելահող անվճար կմշակվի
Աջարիայում գյուղացիների համար 2200 հա վարելահող անվճար կմշակվի

Աջարիայի կառավարության տեղեկատվության համաձայն՝ շրջանի բոլոր հինգ մունիցիպալիտետներում ֆերմերների համար անվճար կմշակվի 2200 հեկտար գյուղատնտեսական հող, որը կֆինանսավորվի Աջարիայի բյուջեից։ Ծախսերի համար հատկացվել է մոտ 1 մլն 300 հազար լարի։

Աջարիայի կառավարության մամուլի գրասենյակի փոխանցմամբ՝ Աջարիայի կառավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն գյուղատնտեսության նախարարի և Քոբուլեթիի քաղաքապետի հետ մասնակցել է Քոբուլեթիի մունիցիպալիտետի Օչխամուր ավանում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին։

Նրանց տվյալներով՝ Աջարիայի կառավարությունը համավարակի ժամանակ սկսել է գյուղատնտեսական տարածքների անվճար մշակման ծրագիրը և շարունակվում է այս տարի։

2023 թվականին գյուղատնտեսության նախարարության բյուջեն ավելացել է մինչև 30 միլիոն լարի։

Աջարիայի կառավարության աջակցությամբ Գյուղատնտեսության նախարարությունը 2023 թվականին կիրականացնի գյուղական վայրերում ձեռներեցության զարգացման և ընտանեկան ֆերմաների զարգացման ծրագրեր, որոնց շրջանակներում կֆինանսավորվի շուրջ 400 ֆերմեր։